Զարուհի Բաթոյանը դիմում չի գրել, բայց Մեսրոպ Առաքելյանը կնշանակվի նրա պաշտոնում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրաժարականի մասին լուրերը նախարարությունից չեն հաստատում։
«Հրաժարականի մասին տարածված լուրերը ճիշտ չեն, նախարարը դիմում չի գրել, մենք մեր գործն ենք անում»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։
Ըստ մամուլի հրապարակման Բաթոյանի փոխարեն նշանակվելու է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
Սոցնախարարություն հարց ուղղելու հետ միաժամանակ Panorama.am-ը հնարավոր նշանակման մասին հետաքրքրվեց Մեսրոպ Առաքելյանից։ Վերջինը հաստատեց՝ տարածված լուրերը ճիշտ են, ինքը նշանակվելու է աշխատանքի և սոցհարցերի նախարար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին