FRANCE 24. ԼՂ-ում Ադրբեջանի կիրառած ֆոսֆորային զինատեսակն այնքան սարսափելի է, որ վնասում է ոչ միայն վիրավորվածին, նաև նրան օգնողին
Ֆրանսիական FRANCE 24 English լրատավականը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման հետևանքով խոր այրվածքներ ստացած զինվորների և նրանց վիճակի մասին՝ նշելով, որ նման այրվածքներով այժմ տասնյակ զինվորներ են հիվանդանոցներ տեղափոխվել:
Tert.am-ի հաղորդմամբ, տեսանյութում բժիշկները նշում են, որ տվյալ զինատեսակի կիրառման հետևանքով ստացված այրվածքները տարբերվում են սովորական ու դասական բոլոր այրվածքների տեսակներից:
«Նյութն անցնում է ոսկորի մեջ, «ուտում» այն, այրում ամեն հատված»,-պատմել է ֆրանսահայ բժշկուհի Էլիս Պողոսյանը: Նշվում է, որ բացի արտաքին ազդեցությունից այս նյութերի հետևանքով արյան մեջ իոնների հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչն էլ հանգեցնում է կալցիումի մակարդակի պակասի, դրա հետևանքով էլ վիրավորների մոտ ի հայտ են գալիս նյութափոխանակության հետ կապված խանգարումներ, սրտանոթային խնդիրներ:
«Այս զինատեսակն այնքան սարսափելի է, որ վնասում է ոչ միայն դրա հետևանքով վիրավորվածին, այլևս նրան օգնել փորձողին: Եթե ինչ-որ մեկը փորձի օգնել վիրավորին, նա նույնպես այրվածք կստանա, եթե պաշտպանիչ հագուստ չունի»,- նշել է բժիշկներից մեկը և հավելել, որ քիմիական հիմքով այդ ֆոսֆորը թոքերի վրա նույն ազդեցությունն է ունենում, ինչ արտաքին մաշկի վրա:
Ցուցադրվում է նաև քիմիական զենքի կիրառման՝ հայկական կողմի հրապարակված տեսանյութը և նշվում, որ ադրբեջանական կողմը, չնայած բոլոր ապացույցներին, շարունակում է հերքել զենքի կիրառման փաստերը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի՝ ֆոսֆորային զենքի օգտագործումը ոչ միայն միջազգային հանցագործություն է, այլև՝ անզորություն
- Շոմբի Շարփն ուշադրություն է հրավիրել Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառմանը
- Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ
- Ուսումնասիրում ենք թշնամու կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը. ՊՆ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան