ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ճշտում է հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում հայտնվելու տեղեկությունը
Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը, ցավակցելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերի հարազատներին և համբերություն մաղթելով անհետ կորածների հարազատներին, տեղեկացնում է, որ դեսպանատունը աշխատում է ճշտելու այն տեղեկությունները, որոնց համաձայն, պատերազմի ընթացքում որոշակի թվով հայ զինծառայողներ հայտնվել են Իրանի տարածքում։
Pars Today-ի հաղորդմամբ, դեսպանատունը չի հաստատում այդ մասին շրջանառվող լուրերը, սակայն տեղեկություններ ստանալու դեպքում, անմիջապես կտեղեկացնի Հայաստանի հասարակությանը:
«Խնդրում ենք այս կապակցությամբ բոլոր հարցերով դիմել ՀՀ համապատասխան մարմիններին»,-ասվում է հայտարարության մեջ։
:
Հարակից հրապարակումներ`
- Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծառայողների վերջնական թիվը (լրացվում է)
- Պատերազմի ընթացքում զոհվել է 28, վիրավորվել 150 ոստիկան, անհետ կորած է համարվում 43 ծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան