ՄԻՊ արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններում են՝ ակցիայի մասնակիցների իրավունքների պաշտպանության նպատակով
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում, Երևանում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում։ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» կոչերով նրանք փակում են փողոցները՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց ու հեռացնել հող հանձնող Նիկոլ Փաշինյանին։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլը ծախել է հայրենքը, Նիկոլը պետք է գնա, դատվի»
- «Նիկոլ, դավաճան» կոչերով քաղաքացիները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը
- Արա Սաղաթելյան. Կնքված պայմանագիրը բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար, ապրելու է թշվառ ու աղքատ
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
- Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու Փաշինյանի հրաժարականը պահանջող այլ քաղաքացիները Գյումրիում փողոցներ են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան