Հասարակություն 23:28 20/11/2020 Արցախ

Գույքս դուրս եմ բերել բացառապես իմ միջոցներով՝ ծախսելով 300 հազար դրամ, որից 200 հազարը պարտքով եմ վերցրել. Լքված Նոր Էրքեջի դպրոցի ուսուցիչ

«Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Նոր Էրքեջ գյուղում կար 33 տուն, 140 բնակիչ: Գյուղի դպրոցն ուներ 47 աշակերտ, որոնց դասավանդում էինք 14 ուսուցիչներով»,- panorama.am-ի հետ արդեն իր հիշողություններն է կիսում մի քանի օր առաջ գյուղը հարկադրաբար լքած պատմության ուսուցիչ Արամ Պետրոսյանը:

«Մեր գյուղի հիմնական բնակիչները Շահումյանից էին՝ Էրքեջ գյուղից տեղահանվածները, որոնք կրկին վերապրեցին 90-ականները  և երկրորդ անգամ բռնեցին գաղթի ճանապարհը»,- նկատեց Արամ Պետրոսյանը և հավելեց, որ գյուղաբնակները  իրենց հետ տարել են նաև արցախյան առաջին պատերազմում զոհված էրքեջցիների հիշատակը հավերժացնող հուշաքարը:

Նրա պատմելով, գյուղի նախկին գյուղապետը՝ Արայիկ Հովհաննիսյանը, որը Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալն է,  գյուղից տեղափոխել է նաև 2016 թվականին դիրքերում զոհված որդու գերեզմանը:

Պետրոսյանը հայտնեց, որ որպես բազմազավակ ընտանիք իենց հատկացված երկու բնակարանների հետ միասին մշակում էր 3000 ք/մ հողամաս, ուներ նաև 6000 ք/մ սեփականաշնորհված հող՝ բիզնես ծրագիր սկսելու համար, որն այդպես էլ չկարողացավ կյանքի կոչել:

Պետրոսյանը պատմեց, որ 2003 թվականին վերաբնակվելով գյուղում, իրենց,  որպես բազմազավակ ընտանիքի, որը ուներ 6 երեխա, հատկացվել էր մեկ բնակարան, իսկ 2018 թվականին իր ավագ որդուն հատկացվել էր երկրորդ՝  նորակառույց բնակարանը, որի պետական արժեքը 25 մլն դրամ էր:

«Ամենամտահոգիչն այն է, որ մեզ պետական միջոցներով տրանսպորտ չհատկացվեց: Գույքիս մի մասը կարողացել եմ դուրս բերել բացառապես իմ միջոցներով՝ ծախսելով 300 հազար դրամ, որից 200 հազարը պարտքով եմ վերցրել»,- հայտնեց Արամը:

Նա տեղեկցրեց, որ ընդհանուր հաշվով կորցրել է երկու առանձնատուն որոնց գույքի մի մասն է կարողացել փրկել, մի մասն կարճաժամկետ բացակայության ժամանակ, երբ բեռնատար տանելու համար եկել էր Հայաստան, գողացել էին, մյուս մասն էլ թողել է գյուղում:

«Բայց տներս չայրեցի՝ ձեռքս չգնաց»,- հոգոց է հանում մեր զրուցակիցը և ցույց տալիս նորակառուց բնակարանի լուսանկարը, որն ալևս հուշ է:

Նոր Էրքեջի դպրոցի նախկին ուսուցիչը մտահոգված հայտնեց, որ ինքը և կինը, որը տեղի զորամասի խոհարարն էր, կորցրել են իրենց աշխատատեղերը և կանգնել են վերցրած վարկերը մարելու հիմնախնդրի առաջ, բանկը չի ընդառաջում:

«Բանկում ասում են, որ եթե կամավորական ես եղել, ապա զինկոմիսարիատից փաստաթուղթ կբերես, որպեսզի քո հարցը դիտարկենք, բայց ես երկու ամիս Արցախում  եմ եղել, այնտեղ գտնվելու համար վարձատրվել եմ:Մեր գյուղը հենց առաջնագծի մոտ է և մշտապես զինված մարտական հերթապահություն էինք անում, քանի որ ցանկացած պահի գուղ կարող էին մտնել դիվերսիոն խմբերը: Բացի այդ թիկունքային աշխատանքներ եմ կատարել, բլինդաժների համար փայտ եմ տեղափոխել, սնունդ եմ տարել դիրքեր՝ արել եմ այն, ինչ կարողացել եմ»,- չկարողանալով թաքցնել վրդովմունքը՝ հայտնեց մեր զրուցակիցը:

Նրա տեղեկացմաբ, Նոր Էրքեջի բնակիչները ունեցել են 136 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 16 գլուխ խոզ և 147 թև ընտանի թռչուն: Գյուղի յուրաքանչյուր բնակիչ, չնայած լեռնային և անտառային տեղանքի, մշակում էր մոտ 2000 ք/մ հողատարածք, կար նաև մի քանի հեկտար վարելահող:

Պետրոսյանի խոսքով, գյուղացիների մի մասը կարողացել է իր հետ տանել անսունների որոշ մասը, բայց մեծ մասը ջրի գնով վաճառել են է Հայաստանից եկած մսավաճառներին:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ իր երկու ավագ դուստրերը նոր էին ամուսնացել և նմացել են Արցախում, ինքը իր 4 անչափահաս  երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան, որտեղ բնակվում է կենցաղային տարրական պայմաններ չունեցող բնակարանում, ունի ջեռուցման խնդրի, իսկ ձմեռն արդեն մոտենում է:

Գյուղի պատմության ուսուցիչը լավ էր տիրապետում նաև Ադրբեջանին հանձնած Շահումյանի շրջանի ժողովրդագրական տվյալներին: Նա տեղեկացրեց, որ շրջանն ուներ 15 գյուղ և մեկ քաղաք՝ Քարվաճատը: Շրջանի բնակչության թիվն  անցնում էր 3500-ը:  15 գյուղերից մեկը՝ Ակնաբերդը, չի հանձնվել թշնամուն, քանի որ այն նախկինում Մարտակերտի վարչական շրջանում է ներառված եղել և այսօր էլ կմնա հայկական բնակավայր: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}