Պուտին. Ես անընդհատ կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ինքը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Դուք գիտեք, որ ես մշտական կապի մեջ եմ իմ գործընկերների հետ, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի: Մենք երկու առաջնորդների հետ էլ պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս ռուսական միջգերատեսչական պատվիրակություն կուղարկվի Հայաստան և Ադրբեջան», - ասել է ՌԴ նախագահը՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Պուտինը նաև ընդգծել է․ «Օգտվելով առիթից ՝ ցանկանում եմ ընդգծել ռուս խաղաղապահների հստակ, համակարգված աշխատանքը: Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա