Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու Փաշինյանի հրաժարականը պահանջող այլ քաղաքացիները Գյումրիում փողոցներ են փակել
Պրոդյուսեր Ռուբեն Միթարյանն ու այլ քաղաքացիներ մեքենաներով փակել են Գյումրիում Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը, նաև այլ փողոցներ։
«Փաշինյան Նիկոլ, քեզ եմ դիմում, շատ էսթետիկ ձևով փակել ենք, ոչ թե դժգույն ու դժբախտ, ինչպես քո կյանքն է»,- ուղիղ եթերում ասում է Ռ. Մխիթարյանը։
Նա նշում է, որ սա խաղաղ, ապակուսակցական անհնազանդության ակցիա է։
«Այս ակցիայով ուզում ենք քեզ հասկացնել՝ գերագույն գլխավոր դավաճան, որ այլևս անելիք չունես մեր երկում, 2,5 տարի փոքր-փոքր քայլերով մեր երկիրը տարել ես կործանում, Արցախը հանձնել թուրքին։ Դու այլևս անելիք չունես Հայաստանում, քո միակ անելիքը դատարանում է՝ փորձես ապացուցել քո անմեղությունը, ինչին շատ-շատ եմ կասկածում»,- ասում է Ռ.Մխիթարյանը։
Նա կոչով դիմում է քաղաքացիներին՝ ամեն մեկն, ինչպես կցանկանա, իր անհնազանդությունը հայտնել այս ստոր պայմանագրի հետ կապված։
«Մեր խնդիրն է ժամ առաջ թուրք դավաճանը հեռանա մեր երկրից, այլ կերպ հնարավոր չէ»,- ասում է Ռ.Մխիթարյանը։
«Է, Նիկոլ ջան, դեժավյու է չէ մոտդ, դեժավյու»,- նշում է նա՝ ցույց տալով փակված փողոցը։
Նա նշում է, որ փողոցները չեն բացվելու. «Ում ուզում ես բեր, ինչքան ոստիկան ուզում ես բեր, չեն բացվելու այս փողոցները, Փաշինյան Նիկոլ, չեն բացվելու»,- ասում է գյումրեցի պրոդյուսերը։
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարարին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. Ոստիկանություն
- Ձեր գերագույն գժին տարեք. քաղաքացին՝ ոստիկաններին
- «Դու չես կարող լինել իմ վարչապետը, դու խաբել ես մեզ, դու ծախել ես Շուշին»