Ցավալի է՝ մենք պարտվեցինք ոչ միայն մարտադաշտում, այլև տեղեկատվական պատերազմում. Սենոր Հասրաթյան
«Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Որքանո՞վ էր «5-րդ ալիքի» հեռարձակումն Արցախում խանգարում հայկական երկրորդ հանրապետության ներքաղաքական կայունությանն ու պաշտպանունակության ամրապնդմանը և ինչու առայսօր այն շարունակում է արցախցիների համար մնալ անհասանելի,- այս հարցերի պատասխանը չեմ ակնկալում ստանալ որևէ մեկից, քանի որ ստեղծված իրավիճակում գուցե այն ամենակարևոր խնդիրը չէ:
Բայց այդուհանդերձ կցանկանայի հնչեցնել ևս մի հռետորական հարց՝ իսկ գուցե այդ ալիքի հեռարձակումն Արցախում ապահովելու պարագայում մենք ունենայինք իրականությանն առավել համակողմանի հասու լինելու հնարավորություն և, արդյունքում, նաև՝ արդեն իսկ ունեցած զարգացումների այլ տրամաբանություն:
Հ.Գ.- Ցավալի է, որ մենք պարտվեցինք ոչ միայն մարտադաշտում, այլև տեղեկատվական պատերազմում...»:
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Չէի պատկերացնում, որ իշխանությունը կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը...
- Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Շուշիում, դավադրություն էր ինքներս մեր դեմ. Սենոր Հասրաթյան
- Սա է փրկության տանող միակ ճանապարհը. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան