Վրաստանի կլինիկաների ասոցիացիան պահանջում է առողջապահության նախարարի հրաժարականը՝ կորոնավիրուսի պատճառով
Վրաստանի կլինիկաների ասոցիացիան պահանջել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հրաժարականը, քանի որ, համաձայն ստորագրյալների, «նրա պրոֆեսիոնալիզմի և իռացիոնալ նախաձեռնությունների բացակայությունը գործնականում հանգեցրել է բժշկական համակարգի փլուզմանը»՝ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում: Այս մասին գրում է jam-news-ը։
Այսօր՝ նոյեմբերի 20-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ևս 3 768 նոր դեպք, իսկ 41 մարդ մահացել է: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 96 860 դեպք:
Ասոցիացիան նախարարին մեղադրել է, որ առողջապահական համակարգը լիովին պատրաստ չէ համաճարակային երկրորդ ալիքին:
«Տեղի և օտարերկրյա փորձագետների առաջարկությունները ժամանակին հաշվի չեն առնվել: Արդյունքում, ամռան ընթացքում համաճարակի դեմ պայքարն անարդյունավետ էր և ուշացած», - ասված է հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ նախարարը պետք է լիովին պատասխանատու լինի առողջապահական համակարգի ծանր իրավիճակի համար, հրաժարվի իր պաշտոնից և աշխատանքից ազատի իր տեղակալներին և այլ ղեկավարներին: