Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը. Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրում է.
«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։
Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»։
Օրեր առաջ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Panorama.am-ին ասել էր, որ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առողջական վիճակը վատթարացել է։
«Անցկացված հետազոտությունները փաստել են, որ Սրբազանը անցնող շաբաթների ընթացքում սրտի կաթված է տարել և այժմ կարիք ունի անհապաղ բժշկական միջամտության և բուժման»,- նշել էր Տեր Վահրամը։
Պարգև Սրբազանը բուժման համար մեկնելու էր ԱՄՆ։ Այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Պարգև Սրբազանը մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում. Տեր Վահրամ
- Պարգև Սրբազան. Այս պահին ինքնազգացողությունս լավ է
- Պարգև Սրբազանն անցնող շաբաթների ընթացքում սրտի կաթված է տարել և բուժման կարիք ունի․ Տեր Վահրամ