Իմ դեմ սկսված այս ապօրինությունները չեն կարող որևէ կերպ կանխել իմ պայքարը. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ի սկզբանե ապօրինի վարչական ձերբակալման տակ բերման եմ ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին դուրս եմ եկել ոստիկանությունից։
Շուրջ 3 ժամ ինձ չեն ծանուցել, թե ինչ կասկածանքի հիման վրա են բերման ենթարկել։ 3 ժամը լրանալուց հետո ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ ասեցին, որ այլ իրավական մեխանիզմով են ինձ բերման ենթարկել, ուստի պետք է պահեն 4 ժամ, այնուհետև տանեն Երևանի քննչական վարչություն։
4 ժամը լրանալուց հետո, երբ նորից ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ պետք է փաստացի ձերբակալած լինեին որպես կասկածյալ, սակայն դա չէր արվել։
Ինչևէ, ավելի քան 4 ժամ գտնվել եմ ոստիկանության բաժնում, հնարավորություն չեմ ունեցել օգտվելու իմ իրավունքներից և ազատություններից, այդ մասին իրազեկել եմ նաև ՄԻՊ աշխատակազմին․ բոլոր խախտումներն արձանագրվել են։
Իմ դեմ սկսված այս ապօրինությունները չեն կարող որևէ կերպ կանխել իմ պայքարը Արցախը հանձնած այս տհաս և պիղծ իշխանությունների դեմ։
Իրավապահ բոլոր կառույցներին զգուշացնում եմ՝ չտրվել իշխանական ապօրինի հրամաններին և Նիկոլ Փաշինյանի հետ չկիսել երկիրը ողբերգության հասցրած իրավիճակի ողջ պատասխանատվությունը։
Չեք մարսելու»։
Հարակից հրապարակումներ`
- Հինգ ու կես ժամ պահվելուց հետո բաց թողեցին. Արմեն Մինասյան
- Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ․ՄԻՊ
- «Նիկոլ հեռացիր». Հանրապետության հրապարակից քաղաքացիներին բերման ենթարկեցին
- Բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան