Իրավական մսաղաց է, պարզապես խայտառակություն է. Տիգրան Աթանեսյան
«Արթուր Դանիելյանին, Նարեկ Մալյանին, Միհրան Հակոբյանին, Ռոբերտ Մելքոնյանին քիչ առաջ ձերբակալեցին։ Կասկածանքը՝ Քրեական օրենսգքրի 225.1 հոդված»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց, որ շինծու կասկածանք է, որով չէր կարելի ձերբակալել Արթուր Դանիելյանին, Միհրան Հակոբյանին, քանի որ մինչև 8 տարեկան երեխա ունեցողին ձերբակալելն անթույլատրելի է այս հոդվածքով։
«Սա պարզապես խայտառակություն է։ Սա անուն չունի, օրենք գոյություն չունի, նույնիսկ ապացույց չեն կեղծում, մի սուտ վկա չեն գտնում։ Պարզապես մարդ լինի, հոդված կգտնենք սկզբունքն է գործում։ Իրավական մսաղաց է, որ սրիկա, տականք, ազգադավ կուռքը տարածել է մեր երկրում։ Հիշում եք չէ՝ երջանիկ Հայաստանում ենք ապրում, որտեղ նաև իրավունքը զրոյացվել է»,- ասաց պաշտպանը։
Տ.Աթանեսյանն ասաց, որ ձերբակալումը կբողոքարկվի, կսպասեն դատական համակարգի արձագանքին։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը սահմանում է.
«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը↩
1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ դեմ սկսված այս ապօրինությունները չեն կարող որևէ կերպ կանխել իմ պայքարը. Աբրահամյան
- Հինգ ու կես ժամ պահվելուց հետո բաց թողեցին. Արմեն Մինասյան
- Փաստաբան. Արա Սաղաթելյանի ձերբակալմամբ նրան մեկուսացնելու խնդիր են փորձում լուծել
- Քննչական կոմիտեն որոշում է կայացրել ձերբակալել Արթուր Դանիելյանին․ «Ադեկվադ»
- «Մեկա թքած ունենք դավաճանի վրա». Տիգրան Աթանեսյան
- Արմեն Մինասյան. Բերման են ենթարկում մարդկանց, ովքեր ամեն ինչն են դրել Արցախի, Հայաստանի համար
- Արա Սաղաթելյան. Կնքված պայմանագիրը բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար, ապրելու է թշվառ ու աղքատ
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան