Փաստաբան. Արա Սաղաթելյանի ձերբակալմամբ նրան մեկուսացնելու խնդիր են փորձում լուծել
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ բողոքարկելու է ձերբակալման արձանագրության իրավաչափությունը։
«Ոչ հիմք կա, ոչ էլ իրավաչափ նպատակ է հետապնդում»,-ասաց փաստաբանը։
Նա մանրամասնեց, որ նշված հոդվածը նախատեսում է մեկ տարուց էլ պակաս ազատազրկում, ինչը նշանակում է, որ Ա. Սաղաթելյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել չեն կարող։
«Ես կարող եմ ասել, որ ձերբակալությամբ Արա Սաղաթելյանին երեք օրով մեկուսացնելու խնդիր են լուծում»,-ընդգծեց փաստաբանը։
Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը
«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։
«Փաստինֆո» կայքը գրում է, որ այս հոդվածն ազատազրկման ձևով պատիժ չի նախատեսում և նախկինում սույն հոդվածով ձերբակալությունները դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում տարված քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»
- Արա Սաղաթելյան. Կնքված պայմանագիրը բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար, ապրելու է թշվառ ու աղքատ
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին