Արթուր Վանեցյան. Էս երկրի միակ դասալիքը Նիկոլ Փաշինյանն է
«Չեմ ուզում իրեն պատասխանել իր բառամթերքով, բայց էս երկրի միակ դասալիքն ինքն է»,-հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «5-րդ ալիք»-ի «Հարցազրույցի» եթերում՝ արձագանքելով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախմբին մեղադրել է իրենց վստահված դիրքը թողնելու և փախնելու համար։
Վանեցյանն ընդգծեց՝ որևէ մեկը չի փախել իրեն վստահված հատվածից։
«Իմ մասով ուզում եմ հանրությանը հստակ ասել, որ ես ու իմ զորախմբի տղաները որևէ դիրք չենք լքել, եղել ենք ամենածանր տեղերում։ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ցուցումով եղել ենք թե Շուշիի մերձակայքում, թե Շուշի քաղաքի մեջ, հետագայում մեզ նաև հատված է տրվել, որտեղ խրամատավորվել ենք ու պաշտպանվել ենք։ Նոյեմբերի 8-ին, արդեն երբ պարզ էր, որ ռազմական գործողությունները մոտեցել են ավարտին, ես հարցրել եմ գեներալ-լետտենանտ Լևոն Մնացականյանին, ով պատասխանատու էր այդ հատվածի համար, ի՞նչ կարող ենք անել։ Պատասխանել է՝ ըստ էության ոչինչ»,- մանրամասներ ներկայացրեց Վանեցյանը։
Ավելին նա հայտնեց, որ ՊՆ-ից ստացած ռացիաներն իր ձեռքով ու անձամբ է հանձնել ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին, հրաժեշտ են տվել իրար ու զորախումբը վերադարձել է։
«Կեղծ լուրեր են, որ մենք իբր լքել ենք դիրքեը, չկա նման բան։ Այդ հարցի պատասխանը հրապարակային տվել է Լևոն Մնացականյանը, ով մեր հատվածի հրամանատարն է եղել։ Այդ մասին կարող եք հարցնել պաշտպանության բանակի հրամանատարին»,- ասաց Վանեցյանը։
Մարտական գործողությունների ընթացքում զորախմբի չորս կամավոր է վիրավորվել, նրանցից երեքը գրեթե ապքինվել են, մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում։
Ի դեպ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Վանեցյանը նշեց, որ Հայաստանի, Արցախի նախկին նախագահներին, գեներալներին պատերազմի առաջին օրերին արգելված է եղել խառնվել կամ մասնակցել ռազմական գորոծողությունների կառավարմանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Եթե ֆեյսբուքում հրապարակումներ անելու գումարները ծախսվեին ՀՕՊ նպատակով, նման պատկեր չէինք ունենա
- Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան