Իտալացի գիտնականների կոչը կառավարությանը՝ միջամտել կանխելու Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը
Հրապարակվել է Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականների և աշխարհի այլ համալսարանների ազգությամբ իտալացի գիտնականների՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակը՝ ուղղված Իտալիայի իշխանություններին։
Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու համար քաղաքական լուծման, որը կճանաչի այս տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար անվտանգության և նրանց ինքնորոշման հարգանքի հիման վրա:
Կոչ է արվում Իտալիայի կառավարությանը միջամտել, որպեսզի կանխվի հակամարտության ընթացքում նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանում:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացի նշանավոր մշակութային գործիչներն ու մտավորականները կոչով են հանդես եկել՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի
- Մակրոնը ցանկանում է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանության համար
- Ռուս հայտնիները ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել են պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը
- Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կոչ է անում պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է Արցախի մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցության հարցը