Ոստիկանություն. Այսօրվա բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ
ՀՀ ոստիկաությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են ոստիկանների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։
Սա ոմանց հիմք է տվել եզրակացնելու, թե, ոստիկաններից բացի, գործողություններին մասնակցել են նաև այլ անձինք ու թիկնապահներ։
Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում պահպանել ռազմական դրությամբ պայմանավորված իրավական ռեժիմի կանոնները։
Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»:
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ հեռացիր». Հանրապետության հրապարակից քաղաքացիներին բերման ենթարկեցին
- Բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին