Արա Սաղաթելյան. Կնքված պայմանագիրը բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար, ապրելու է թշվառ ու աղքատ
«Կոչ եմ անում բոլորին դուրս գալ փողոց, հասնել նրան, որ վարչապետի աթոռն ապօրին զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»,- «Նիկոլ հեռացիր» ակցիայի ընթացքում բերման ենթարկելու ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
Նրա խոսքով, դրանից հետո պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, ստեղծված իրավիճակում մասնագետները կարողանան շտկել ինչ հնարավոր է շտկել կնքված փաստաթղթում։
«Ցանկացած քաղաքացի այսօր պետք է դուրս գա փողոց, իր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտի, քանի որ հերիք չէ քաղաքական պայմանագիրը, որը կնքված է, բարդ հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար, դեռ գալիք դժբախտությունները, դրանց թվում Ադրբեջանի կողմից միջազգային դատարաններում ներկայացրած հայցերը, բերելու է նրան, որ այս ժողովուրդն ապրելու է թշվառ և աղքատ։ Այդ պատճառով ես գտնում եմ, որ ցանկացած քաղաքացի պետք է դուրս գա փողոց ու արտահայտի իր բողոքի ձայնը»,- ասաց Արա Սաղաթելյանը։
Նա և այլ քաղաքացիներ փակել էին Բաղրամյան փողոցի երթևեկելի հատվածն ու պահանջում հայկական հողերը թշամուն հանձնելու հայտարարության ներքո իր ստորագրությունը դրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
- Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու Փաշինյանի հրաժարականը պահանջող այլ քաղաքացիները Գյումրիում փողոցներ են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան