Արմեն Սարգսյանը երեք նոր նախարար է նշանակել
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրերի համաձայն երեք նոր նախարար է նշանակվել։
Այսպես, ավելի վաղ պաշտոնից ազատված ԱԻ նախարար Ֆեիլքս Ցոլակյանին փոխարինել է Անդրանիկ Փիլոյանը։
Պաշտոնից ազատված Դավիթ Տոնոյանի փոխարեն պաշտպանության նախարար է նանակվել Վաղարշակ Հարությունյանը։
Պաշտոնից ազատված Զարուհի Բաթոյանի փոխարեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Բաթոյանը դիմում չի գրել, բայց Մեսրոպ Առաքելյանը կնշանակվի նրա պաշտոնում
- «Առավոտ». Հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
- ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին