Վախենալով Թուրքիայի դերակատարությունից՝ Ֆրանսիան ցանկանում է միջազգային վերահսկողություն Լեռնային Ղարաբաղում․ Reuters
Ֆրանսիան ցանկանում է, որ միջազգային վերահսկողություն իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմի գործադրման համար` Փարիզում անհանգստության ֆոնին, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համաձայնագիր կնքել ապագա խաղաղ բանակցություններից արևմտյան տերություններին դուրս թողնելու մասին: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, ասել է Ֆրանսիայի նախագահությունը։
Մոսկվան Վաշինգտոնի ու Փարիզի հետ միասին համանախագահում է Մինսկի խումբը, սակայն վերջիններս ներգրավված չէին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած գործարքում՝ Ղարաբաղում շուրջ վեցշաբաթյա մարտերը դադարեցնելու համար:
Հրադադարից ի վեր Ռուսաստանը բանակցություններ է վարել Ադրբեջանի առանցքային դաշնակից, Մինսկի խմբի կոշտ քննադատ Թուրքիայի հետ, ինչը կարող է հանգեցնել այն բանին, որ Անկարան զորք մտցնի տարածաշրջան:
«Մարտերի ավարտը այժմ պետք է թույլ տա բարեխղճորեն բանակցությունների վերսկսման, որպեսզի պաշտպանվի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը և ապահովի տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձը, ովքեր վերջին շաբաթներին լքել են իրենց տները», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը։
Նշվում է, որ Ֆրանսիայի բնակչությունը ներառում է 400,000-600,000 հայկական ծագում ունեցող մարդ: Մակրոնը զգուշավոր էր, որպեսզի հակամարտության որևէ կողմին չսատարի, բայց տանը բախվել է քննադատության այն բանի համար, որ նա բավականաչափ չի արել Երևանին օգնելու համար:
«Մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբը իր դերը խաղա հսկողությունը սահմանելու հարցում (հրադադարի ռեժիմը)», - լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահականի պաշտոնյան:
Աղբյուրը մանրամասնում է, որ Փարիզը պնդում է հրադադարի ռեժիմի «միջազգային վերահսկողություն»` թույլ տալու փախստականների վերադարձը, կազմակերպելու օտարերկրյա մարտիկների դուրս բերումը, հատկապես Սիրիայից, և բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները հատկապես վատացել են վերջին մի քանի ամիսներին: Փարիզը Անկարային մեղադրել է Կովկասում ճգնաժամը թեժացնելու մեջ:
«Մենք հասկանում ենք, որ ռուսները թուրքերի հետ խոսում են հնարավոր բանաձևի շուրջ, ինչը մենք չենք ցանկանում, որ այն կրկնի Աստանայի գործընթացը՝ այս զգայուն տարածաշրջանում իրենց դերերը բաժանելու համար։ Մենք չենք կարող մի կողմում ունենալ Մինսկ, իսկ մյուս կողմում՝ Աստանա: Մի պահ ռուսները պետք է ընտրություն կատարեն», - ասել է պաշտոնյան:
Նշենք, որ Աստանայի ձևաչափը հնարավորություն տվեց Ռուսաստանին և Թուրքիային քննարկել իրենց միջև, թե ինչպես կարգավորել սիրիական հակամարտությունը և մի կողմ թողեց արևմտյան տերություններին:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ վերաբերյալ հայտարարության իրագործումը
- Լավրով. Չեմ կարծում, որ Ղարաբաղում պատերազմի դադարի հարցը լուծվել է առանց ԱՄՆ մասնակցության
- Լավրովը թյուրիմացություն է համարում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մանրամասները պարզաբանելու ԱՄՆ կոչերը
- Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը
- Մակրոնը պատրաստակամ է կառուցել արդար, ընդունելի քաղաքական լուծում՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար
- Պետդեպը՝ ԼՂ խնդրով ձեռք բերված հայտարարության մասին
- Ֆրանսիացի 40 պատգամավորներ ԼՂ հակամարտության հարցով դիմել են Մակրոնին