Մակրոն․ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ԼՂ-ում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ԼՂ-ում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը։
«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- այս մասին գրել է Մակրոնը թվիթերում՝ համապատասխան մարմինների հետ հանդիպումից հետո։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ևս նախօրեին մասնակցել է նախագահ Մակրոնի կազմակերպած խորհրդակցությանը վիդեոկապով ու ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող անմիջական վտանգները:
La France est prête à apporter, dans le cadre de l’Unesco, avec l’Alliance pour la protection du patrimoine dans les conflits, son expertise et son plein appui pour la protection du patrimoine culturel et religieux du Haut-Karabagh et de ses environs. pic.twitter.com/BGs5jfdeqS
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) November 19, 2020
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը ցանկանում է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանության համար
- Ռուս հայտնիները ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել են պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը
- Ամարասի վանական համալիր, Ղազանչեցոց, Գտչավանք, Դադիվանք, Ծիծեռնավանք, ...ներիր մեզ. Արտակ Զաքարյան
- Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կոչ է անում պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը
- Աշխարհը կրկին ականատես է դառնում հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ռասիստական վերաբերմունքին.ՀՀ ԱԳՆ
- Դադիվանքն ու Ղազանչեցոց եկեղեցին՝ Պուտինի անձնական պաշտպանության տակ
- Ժոզեպ Բորելը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում կարևորել է մշակութային ժառանգության պահպանումը
- Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը