ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է մասնագիտական խումբ ուղարկել ՝ պաշտպանելու ԼՂ պատմական ժառանգությունը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակամարտության ավարտից հետո պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգությունը պահպանելու հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ: Այս մասին ասվում է միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրե Ազուլայի հայտարարության մեջ,փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեին տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ»,-ասել է գլխավոր տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս հայտնիները ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել են պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է Արցախի մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան