«Data4000». ինտերնետային սակագնային պլան՝ հատուկ Հայաստանի մարզերի համար
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր «Data 4000» ինտերնետային սակագնային պլանը՝ նախատեսված հատուկ մարզերի բաժանորդների համար: Բաժանորդագրվելով «Data 4000» ինտերնետային սակագնային պլանին՝ բաժանորդը ֆիքսված 4000 դրամ ամսավճարի դիմաց ստանում է 50 ԳԲ գերարագ ինտերնետ-փաթեթ:
Նախքան ակտիվացված փաթեթի վավերականության ժամկետի ավարտը ինտերնետը սպառելու դեպքում ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ՝ 1000 դրամի դիմաց:
Ի դեպ, «Data 4000» սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս «Huawei» E5576-320 երթուղիչը կամ «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 մոդեմը տրամադրվում է անվճար: Իսկ 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում անվճար կարելի է ստանալ «Huawei B311-221 LTE» երթուղիչը:
Օգտագործած ՄԲ ստուգում
Քարտի հաշիվը և օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալում կամ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածում։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Սկսում ենք #հանունհայրենիքի մարտահրավերը
- Վիվա-ՄՏՍ. Հանցավոր արարքներում Ռալֆ Յիրիկյանի մեղսակցության վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ կեղծ են
- Վիվա-ՄՏՍ ընկերությունը 100 մլն դրամ է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին
- Վիվա-ՄՏՍ. Անսահմանափակ «Twitter» «X», «Y» ու «Z» սակագնային պլանների շրջանակում
- Վիվա-ՄՏՍ. 0 դրամ/րոպե սակագին Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան