Զարիֆը կմեկնի Ռուսաստան և Ադրբեջան
ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ռուսաստան և Ադրբեջան: Այս մասին գրում է Pars Today-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրը Թվիթերում գրել է. «ԻԻՀ ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ կուղևորվի Ռուսաստան և Ադրբեջան»:
Խաթիբզադեն նշել է, որ Զարիֆի երկօրյա ուղևորության նպատակը տարածաշրջանային բանակցություններն են՝ ԼՂ հիմնախնդրի, տարածաշրջանի վերջին զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան