ԱՀԿ գնահատմամբ՝ Եվրոպայում յուրաքանչյուր 17 վայրկյանը մեկ մարդ մահանում է կորոնավիրուսից
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվարկել է, որ Եվրոպայի տարածքում յուրաքանչյուր 17 վայրկյանը կորոնավիրուսի հետևանքով մահանում է մեկ մարդ։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է The Guardian-ը։
ԱՀԿ Եվրոպայի բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեի խոսքով, եվրապական տարածաշրջանի 53 երկրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 15,7 միլիոն դեպք, շուրջ 4 միլիոնը վերջին ամսվա ընթացքում։
Նա նշել է, որ եվրոպական երկրների ավելի քան 80 տոկոսը վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնել են 100 հազար մարդու հաշվարկով ավելի քան 100 վարակման դեպքի մասին։
Նախօրեին ԱՀԿ-ն հաղորդել էր, որ Եվրոպայում կորոնավիրուսի տարածման նվազում է գրանցվել, բայց մահացությունների թիվն աճում է: Կազմակերպության տվյալներով, անցած շաբաթ առաջին երեք ամիսների ընթացքում եվրոպական երկրներում նոր դեպքերի թիվը նվազել է
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը սպառնում է անդառնալի վնաս հասցնել երեխաների կրթությանը, սնուցմանն ու բարեկեցությանը
- Moderna-ի պատվաստանյութի մասին լուրերը «բավականին հուսադրող» են. ԱՀԿ տնօրեն
- ԱՀԿ. Ինչպես կարելի է հաղթահարել COVID-19-ի հանդեպ վախը
- ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է համաճարակի շատ դժվար ամիսների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին