Վաղը՝ ժամը 14։00 -ին բոլորս Ազատության հրապարակ ․ՀՅԴ
Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Այս մասին նշված է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում։
«ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տասնյակ անդամների այսօր տարբեր ժամերի Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։
Մենք հայտարարում ենք, որ մեզ լռեցնելն անհնարին է։ Մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ սուրբ հայրենիքի մի մասը, որի համար թափվել է նաև մեր միության ընկերների արյունը։
Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։
Վաղը՝ ժամը 14։00 -ին բոլորս Ազատության հրապարակ»,- ասվում է գրառման մեջ։