Նիկոլ Փաշինյան, դու պիտի հեռանաս. Արման Սաղաթելյան
Քաղաքական, հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Կապիտուլյացիայից հետո ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ իրենից բացի բոլորին մեղավոր կարգելու համար և առաջին հերթին պաշտպանության նախարարին։ Եվ պատահական չէր, որ վերջին շրջանում հիստերիկ հակաքարոզչություն էր սկսվել իշխանության կողմից՝ Դավիթ Տոնոյանի դեմ։ Միայն հիմարը չէր տեսնում այս սցենարը։ Տոնոյանը, կարծում եմ, նույնպես տեսավ և հրաժարվեց մասնակցել այդ ֆարսին։
Անշուշտ, կատարվածի վերաբերյալ հարցերը շատ են, եւ ամեն պաշտոնյայի պատասխանատվության մասնաբաժինը դեռ հետազոտման առարկա է լինելու։ Մենք դեռ ականատեսն ենք լինելու բազմաթիվ բացահայտումների, սակայն կա մեկը, ով միանշանակ ու ամբողջությամբ է պատասխանատու, բայց անընդհատ փորձել է, փորձում է եւ փորձելու է դրանից խուսափել։ Չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, դու պիտի հեռանաս»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ, եթե մտածում ես, որ այս հրաժարականների շքերթով կարողանալու ես պատասխանատվությունը բարդել բոլորի վրա՝ չարաչար սխալվում ես. Աբրահամյան
- «Առավոտ». Հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
- Արման Սաղաթելյան. Անհրաժեշտ է ձևավորել աշխարհի համար ընդունելի բանագնացների խումբ, աշխատել դիվանագիտական ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան