Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում. Տեր Վահրամ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրում է.
«Հարգելի գործընկերներ, Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։
Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ։
Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը»։
Օրեր առաջ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Panorama.am-ին ասել էր, որ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առողջական վիճակը վատթարացել է։
«Անցկացված հետազոտությունները փաստել են, որ Սրբազանը անցնող շաբաթների ընթացքում սրտի կաթված է տարել և այժմ կարիք ունի անհապաղ բժշկական միջամտության և բուժման»,- նշեց Տեր Վահրամը։
Պարգև Սրբազանը բուժման համար մեկնելու էր ԱՄՆ։ Այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածցել, որ Պարգև Սրբազանը մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Պարգև Սրբազան. Այս պահին ինքնազգացողությունս լավ է
- Պարգև Սրբազանն անցնող շաբաթների ընթացքում սրտի կաթված է տարել և բուժման կարիք ունի․ Տեր Վահրամ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին