Վանեցյան. Պատրաստ ենք ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալ Փաշինյանին ու նրա ընտանիքին, որևէ մեկը հաշվեհարդար չի տեսնի
«17 կուսակցությունները չեն պայքարում պաշտոնի համար, Նիկոլ Փաշինյանին ասում են` ընդունիր քո պարտությունը, քո բաժին մեղքը, վերցրու պատասխանատվությունը քո վրա, կանգնիր, ներողություն խնդրիր ու հեռացիր»,- «5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում ասում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա հասկանում է, որ վախենում է. «Ես հասկանում եմ, որ նա վախենում է։ Բայց ես անձամբ, համոզված եմ նաև քաղաքական դաշտի իմ գործընկերները, պատրաստ ենք ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալ Նիկոլ Փաշինյանին ու իր ընտանիքին, որևէ մեկը իրենց հետ հաշվեհարդար չի տեսնի»։
Հարցին՝ ինչի՞ց է վախենում Նիկալ Փաշինյանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ նաև ֆիզիկական անվտանգության վախն է, որովհետև մարդիկ, երբ կսառեն, կհասկանան, թե ինչ ողբերգություն է տեղի ունեցել։
«Իրական ողբերգություն է՝ 5000 մահ, 8000-10000 վիրավոր, փլուզված տնտեսություն, Կովիդ-19 խայտառակ տարածում, դատարկ բյուջե, փչացրած հարաբերություններ հիմնական միջազգային խաղացողների հետ, խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտ երկրում ու Նիկոլ Փաշինյան։
Եվ այդ ամեն ինչի մեղավորը, այնքան երես ունի, շատ կներեք, որ շարունակում է պայքարել իր իշխանության համար»,- ասում է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլի» պատգամավորները կապ են հաստատում ինձ հետ և ասում՝ Փաշինյանը կրիմինալի միջոցով սպառնում է իրենց. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Էս երկրի միակ դասալիքը Նիկոլ Փաշինյանն է
- Արթուր Վանեցյան. Եթե ֆեյսբուքում հրապարակումներ անելու գումարները ծախսվեին ՀՕՊ նպատակով, նման պատկեր չէինք ունենա
- Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից
- Նիկոլ Փաշինյանը, եթե ամոթ ունենար, ապա մեկ օր առաջ կթողներ իր պաշտոնը․ Ա․ Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին