Բեգլարյան. Արցախի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը երկրորդ անգամ են դառնում հակամարտության զոհ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը՝ բարձրաձայնելով Ադրբեջանին հանձնվող Արցախի գյուղերի բնակիչների իրավունքների մասին։
Նա նշում է, որ Մարտակերտի շրջանի 7 գյուղերի (Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդ և Հովտաշեն) բնակիչների ճնշող մեծամասնությունը երկրորդ անգամ են դառնում հակամարտության զոհ: Նրանք կորցրել են իրենց տները 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական օկուպացիայի պատճառով: Այս գյուղերը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մաս էին կազմում դեռ խորհրդային տարիներին: Ավելին, 1992 թվականին Ադրբեջանի զինված ուժերը դաժանորեն ոչնչացրել էին Մարաղայի բնակչությունը:
«Նրանք ունե՞ն դեռ իրավունքներ։
Կույր մի եղեք»,- նշում է Արտակ Բեգլարյանը տեսաուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի յոթ բնակավայրեր ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ
- Մարտակերտցիներն անակնկալի են եկել. մեկ օր ունեն իրենց տները լքելու համար
- Արտակ Բեգլարյան. Ես կույր եմ, բայց գործում եմ, միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին