Փաշինյանը ամեն օր մնալով ստորացնում է այս ժողովրդին՝ ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում և սփյուռքում. Գագիկ Մինասյան
«Փաշինյանը չի հասկանում, որ ամեն օր մնալով՝ ստորացնում է այս ժողովրդին, ստորացնում է, ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում և սփյուռքում, ժողովուրդը պետք է համախմբվի և պարտադրի, որ նա օր առաջ հեռանա»,-հայտարարեց վարչապետի հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ակցիային միացած ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Մինասյանը բոլորին կոչ արեց միանալ ակցիաներին և անեն ամեն ինչ, որպեսզի լույս բացվի այն ծանր մղձավանջային իրավիճակի վրա, որում հայտնվել է պետութունը: Նրա խոսքով, այսօր փողոցում այն մարդիկ են, որոնք չեն հնազանդվում ստորացուցիչ պայմաններին և իրենց քայլերն են կատարում, որպեսզի ժողովրդին և պետությանը դուրս բերեն այս ստրացուցիչ կարգավիճակից:
Նախկին պատգամավորի կարծիքով, հասրակության բոլոր հատվածները և 4-րդ իշխանությունը պետք է նպաստի, որ օր առաջ ժողովրդին և պետությանը պարտութան տարած իշխանությունը հեռանա:
«Նրա՝ իշխանության գլխին մնալու յուրաքանչյուր օրը ավելի մեծ պրոբլեմներ է ստեղծում և՛ այսօրվա, և՛ ապագա սերունդների համար»,- հայտնեց Գագիկ Մինասյանը
Ըստ Մինասյանի, բոլորը հասկանում են, որ մինչև դեկտեմբերի 1-ը Նիկոլ Փաշինյանը պետք է օտար երկրներին, որպեսզի նա կարողանա ստորացուցիչ պայմանները մինչև վերջ տանեի:
«Այսօր պետք է ժողովուրդը դուրս գա փողոց որովհետեև ակնհայտ է, որ իր կամքով Նիկոլ Փաշինյանը չի լքի իր իշխանությունը և դկտեմբերի 1-ից հետո ժամացույցը կսկսի աշխատել ոչ միայն ի վնաս իրեն, այլև մեր ժողավրդի, քանի որ միջազգային հանրությունը կմտածի, որ այս ժողովուրդը համակերպվում է»,- նկատեց Մինասյանը
Նրա խոսքով, բոլորի նպատակը պետք է լինի օր առաջ ազատվել այս ապիկար, անգրագետ ու կործանարար իշխանությունից:
«Ժողովրդի խնդիրը շատ պարզ է, նա ուզում է իր ուսերի վրայից թոթափի այս ամոթը, որը վերջին 30 տարիների ընթացքում չի եղել, որը գալիս է կործանելու այն 30 տարիները, որ մենք քարը քարի վրա դնելով ստեղծեցինք անկախ պետականություն, հայրենիքի ազատագրված տարածքներ»,- հայտարարեց նախկին պատգամավորը:
Ըստ Մինասյանի, Փաշինյանի իշխանության մնալը նսեմացնում է ոչ միայն այս սերունդը այլ նաև հաջորդ սերունդը.:
«Հաջորդ սերունդը մեզ հարցնելու է՝ լավ, դուք ո՞ւր էիք, հո դուք ոչխար չէի՞ք, որ այդ ոչխարին պահում էիք իշխանության գլուխ»,- խոսքն ավարտեց Գագկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններում են՝ ակցիայի մասնակիցների իրավունքների պաշտպանության նպատակով
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան