Թուրքիան կօգտագործի ռուսական S-400 հրթիռները հունական F-35-երի դեմ
Թուրքիան կօգտագործի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռներ՝ նվազեցնելու համար Հունաստանի ցանկացած օդային գերազանցությունը տարածաշրջանում, եթե Հունաստանը գնի և տեղաբաշխի ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ։ Այս մասին գրել է Ahval-ը՝ հղում անելով պաշտոնաթող թուրք գեներալ-մայոր Նեջաթ Էսլենին:
«Եթե Հունաստանը շարունակի առաջ մղել F-35-երի ձեռքբերումը, ապա Թուրքիան կկարողանա նվազագույնի հասցնել Աթենքի կողմից այդ կործանիչների օգտագործման արդյունավետությունը՝ օգտագործելով S-400-ներ», - ասել է Էսլենը։
Greek City Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հոկտեմբերի 27-ին հաստատել է Հունաստանին F-35 կործանիչների վաճառքը, որոնցից վեցն ի սկզբանե նախատեսված էին Թուրքիայի համար:
Հունաստանը 2022-ից կգնի ռազմական ինքնաթիռներից վեցը՝ ֆրանսիական արտադրության «Ռաֆալ» վեց կործանիչների հետ միասին:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանն ու ԱՄԷ-ն դատապարտում են Թուրքիայի ագրեսիան նաև Հարավային Կովկասում
- Էրդողանը հայտարարում է Կիպրոսի համար «երկու առանձին պետությունների» ստեղծմամբ լուծման մասին
- Հունաստանը կրկին կոչ է արել զենքի վաճառքի արգելք կիրառել Թուրքիայի դեմ
- Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
- Գերմանիան չի բավարարել Հունաստանի՝ Թուրքիա զենք չարտահանելու խնդրանքը
- Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացնում
- ԱՄՆ-ն առգրավել է Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35 կործանիչները
- Չավուշօղլու. «Եթե չկարողանանք գնել F-35-ները, կփնտրենք այլ տարբերակներ»
- ԱՄՆ-ի կոշտ պայմանը՝ թուրքերին. «Կամ F-35-ները, կամ S-400-ները»
- ԶԼՄ-ներ․ Թուրքիան մտադիր է ամերիկյան F-35-ի փոխարեն գնել ռուսական Су-35
- ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից
- Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ
- ՆԱՏՕ. «S-400-ները և F-35 կործանիչները չենք տեղակայելու միևնույն վայրում»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին