«Իրատես». Իսկ Ալիևին դու ինքդ ՀԴՄ կտրոն տվեցի՞ր Արցախը ծախելիս
«Իրատես» թերթը գրում է. «Պատերազմից հաշված օրեր առաջ Գյումրիում տեղակայված «Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի առևտրի վարչություն» դաշնային պետական հիմնարկության օբյեկտներից մեկի վրա ՀՀ ՊԵԿ-ը, բնականաբար ոչ առանց «գերագույնի» գիտության ու հրահանգի, տարվա ընթացքում թվով 4-րդ ՀԴՄ ակտն է գրում: Ամենայն հավանականությամբ, լուցկու կամ ծամոնի ՀԴՄ կտրոնը չտալու համար:
Ի դեպ, ասում են նաև, որ հարկային համակարգի շուրջ 30-ամյա պատմության մեջ տարվա ընթացքում 4 անգամ ՀԴՄ տուգանքի ակտ գրեթե չի գրվել, ինչը հիմք է տալիս մտածելու` հայ-ռուսական հարաբերությունները նաև ռազմական ոլորտում փչացնելու նպատակին է միտված այս քայլը: Հետաքրքիր է, իսկ Ալիևին դու ինքդ ՀԴՄ կտրոն տվեցի՞ր Արցախը ծախելիս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում