«Հրապարակ». Արարատ Միրզոյանին կրկին վիրահատել են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկրորդ վիրահատությունն է տարել, մենք տեղեկացանք, որ այս անգամ ԱԺ խոսնակի թևն են վիրահատել, որը ոսկրային վնասվածքներ է կրել, կոտրվել է նաև քիթը։
Հիշեցնենք. նոյեմբերի 9-ին՝ Արցախի կապիտուլյացիայի հայտնի հայտարարության ստորագրման գիշերը, բազմաթիվ ցուցարարներ դուրս եկան փողոց, կառավարության և ԱԺ գույքը վնասելուց զատ, նրանք ծեծի ենթարկեցին այդ պահին փողոցում հայտնված Արարատ Միրզոյանին։
Նրա հետ էին նաև երեխան ու թիկնապահները, որոնք չկարողացան փրկել իրենց պաշտպանյալին։ Ամբոխը հարձակվեց ԱԺ խոսնակի վրա, որն այդ փաստաթղթի ստորագրողը չէր։ Հետագայում հաղորդեցին, որ հարձակման մասնակիցներից մի քանիսը հայտնաբերվել են և ձերբակալվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան