Թաթոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։
Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։
Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի վայրագությունների հիմքն այդ երկրի ղեկավարության կողմից հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է թշնամու վայրագությունների մասին երրորդ զեկույցը
- Ադրբեջանի վայրագությունները՝ Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ
- ՄԻՊ-ն իրականացնում է դիերի, գերիների նկատմամբ վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի ուսումնասիրություն