Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ․ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Այսօր ավելի վաղ ևս արագ արձագանքման խմբեր են ուղարկվել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում»,-նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ հեռացիր». Հանրապետության հրապարակից քաղաքացիներին բերման ենթարկեցին
- Բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին
- Արմեն Մինասյան. Բերման են ենթարկում մարդկանց, ովքեր ամեն ինչն են դրել Արցախի, Հայաստանի համար
- ԿԳՄՍ-ի մոտ ակցիան դեռ չսկսված Վահագն Վարագյանն ու այլ քաղաքացիներ բերման ենթարկվեցին
- Բաբկեն Հարությունյանին ոստիկանները բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին