Նիկո՛լ, ուզում ես 10 նախարար փոխիր, խնդիրը դու ես ու քո կինը. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Նիկոլ, գնա, որ ապրենք
Նիկո՛լ, դու եկար, որ Հայաստանն ավելի լավ ապրի։ Արդյունքում, ինչ եկել ես, Հայաստանն ապրում է ավելի վատ։ Երկիրը կորցրել է անդորրն ու համերաշխությունը։ Եկար, ասելով, որ ժողովուրդը լինելու է ավելի երջանիկ։ Հիմա ժողովուրդը կոտորվում է, դարձել է որդեկորույս, գործազուրկ, փախստական, հիվանդ, աղքատ ու սոված։
Եկար, ասելով, որ երկիրը լինելու է անվտանգ։ Արդյունքում երկրի մի մասը կորցրինք։ Արցախը տվեցիր: Այսօր մեր արևելյան սահմանները, հողերը հանձնելուց հետո, լրիվ անպաշտպան են։ Բառի բուն իմաստով՝ բաց ու դատարկ։
Դու եկար, ասելով, որ չես գալիս պաշտոնի համար։ Արդյունքում, դու կռվում ես միա՛յն պաշտոնի համար։ Քո աթոռակռվից մարդու սիրտ է խառնում։ Նույնիսկ քո նախկին համակիրներն են հիմա գետինը մտնում։
Նիկոլ, քեզ բերեցին սիրով։ Հիմա, մարդիկ հրաժարվում են հեռուստացույց միացնել, անջատում են հեռախոսը, որ քո դեմքն ու ձայնը չլսեն։ Երկիրը քեզնից անկեղծորեն զզվում է։
Նիկո՛լ, ուզում ես 10 նախարար փոխիր, խնդիրը դու ես ու քո կինը։ Դո՛ւ պետք է հեռանաս։ Նիկո՛լ, քո նախկին համակիրները հիմա ահ ու սարսափով վախենում են իշխանափոխությունից, որովհետև մտածում են, թե նրանցից վրեժխնդիր կլինեն։ Նիկոլ, փոխանցիր իշխանությունը խաղաղ, որ այդ մարդիկ էլ անվտանգ լինեն։ Քո պատճառով անընդմեջ արյուն է հոսում. հայի արյուն:
Նիկո՛լ, արդեն բոլորս վատ ենք։ Հայրենազուրկ ենք։ Հիվանդ ենք ու դժբախտ: Ու դեռ արնահոսում ենք։
Վիժվածք, գնա, որ վերքերը կարողանանք բուժել։ Գնա՛, որ ցավը ամոքվի։ Գնա, որ գոնե գոյատևենք։ Գնա, որ ապրենք»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Բզկտե՛ք դավաճանությունն ու արայիկիզմը
- Արծվիկ Մինասյան. Փաշինյանի կառավարման ժամանակ կարող է Քենեդու սպանության համար էլ փորձեն մեղադրել
- Միքայել Մինասյան. Ժողովրդի ձայնն ու քվեն, որ տրվեց Նիկոլին, պիտի նրանից վերցնել նույն ձևով
- Միքայել Մինասյան. Զորի’կ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը, իսկ հիմա պատմիր դավաճանի արարքների մասին
- Միքայել Մինասյանը՝ Փաշինյանին. Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ
- Միքայել Մինասյան. Ինչ-որ բան փոխել հնարավոր է, եթե Նիկոլն ու դավաճանների ոհմակը հեռացված լինեն իշխանությունից
- Միքայել Մինասյան. Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմի սողանքը Հայաստանի Հանրապետություն
- Միքայել Մինասյան. Նիկոլը հիմա հանձնում է Արցախը, հետո՝ Մեղրիով, հանձնելու է Սյունիքը
- Միքայել Մինասյան. Այսօր, 4750 թիվը հետապնդում էր բոլորիս
- Միքայել Մինասյան. Վիժվածքներ, հրապարակե՛ք ցուցակները, ու ամեն մի անունի դիմաց գրե՛ք պատմությունը
- Միքայել Մինասյան. 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին
- Միքայել Մինասյան. Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին