«Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում այս պահին երթևեկությունը կաթվածահար է։ Քաղաքացիները փակել են փողոցի երթևեկելի հատվածն ու պահանջում են հայկական հողերը թշամուն հանձնելու հայտարարության ներքո իր ստորագրությունը դրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ոստիկանները փորձում են փողոցից դուրս բերել բողոքի ակցիայի մասնակիցներին։
Ոստիկանները բերման ենթարկեցին «Հենակետ» վերկլոծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։
Սա առաջացրեք ակցիայի մյուս մասնակիցների զայրույթը. «Հո դուք ապո՞ւշ չեք, ում եք տանում, փոխգնդապետ տղա է, կռվող տղա է»։
Ոստիկանները թևերից ու ոտքերից բռնած մայթից տարան նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, քաղաքագետ Արմեն Մինասյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան