Ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել խաղաղ անհնազանդության ակցիաների 25 մասնակից
Ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել խաղաղ անհնազանդության ակցիաների 25 մասնակիցներ։ Panorama.am-ի հետ զրույցում նման տվյալ տրամադրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ ավելացնելով, որ տվյալները ստացել են 30 րոպե առաջ։
«Նրանք ոստիկանություն են տարվել ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով և 182.5 հոդվածով նախատեսված արարքներ կատարելու համար»,-ասացին ոստիկանությունից։
Նշենք, որ համացանցում տարածված մի տեսանյութի համաձայն, ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում մեծ թվով քաղաքացիներ կան, նրանք ոստիկանության շենքի ներսում, ոստիկանների ներկայությամբ վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածը սահմանում է. Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
182.5 հոդվածը վերաբերում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելուն։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մինասյան. Բերման են ենթարկում մարդկանց, ովքեր ամեն ինչն են դրել Արցախի, Հայաստանի համար
- Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում տարված քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»
- «Նիկոլը ծախել է հայրենքը, Նիկոլը պետք է գնա, դատվի»
- «Նիկոլ, դավաճան» կոչերով քաղաքացիները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին