Մելիքյան. Ոստիկանության այս գործողությունը նորից Շուշին ծախել ու Վազգեն Սարգսյանի արձանը պղծել է
«Ոստիկանությունը բերման է ենթարկում անձանց, որոնք անգամ փողոցի վրա չէին»,- այսօր Բաղրամյան պողոտայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, ոստիկանության գործողությունները հանցագործություն և անբարոյականություն են։
«Ոստիկանության այս գործողությունները նորից Շուշին ծախել ու Վազգեն Սարգսյանի արձանը պղծել է։ Մարդիկ, որոնք այս գործողությանը մասնակցեցին (քաղաքացիներին բերման ենթարկողներ, խմբ.) Վազգենի արձանը պղծողներ են»,- շեշտեց իրավապաշտպանը։
Նա կրկին հստակեցրեց՝ իրենք խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում, և խաղաղ անհնազանդություն են հայտնում Շուշին հանձնողներին.
«Մեր երկրում արժանապատվության ճգնաժամ է, սա քաղաքական ճգնաժամ չէ։ Մարդիկ պետք է տեսնեն, որ մենք մեր արժանապատվությունը չենք կորցրել, և մենք բողոքում ենք այն մարդկանց դեմ, որոնք ոչ միայն հանձնեցին մեր հայրենիքը, այլ նաև, կպած իրենց աթոռներից, ցանկություն ունեն և ուզում են շարունակել պաշտոնավարել՝ ինչ-որ երկրորդական, երրորդական պաշտոններ փոխելով։ Մի դավաճանին հանում են, մեկ այլ դավաճանի՝ նշանակում»։
Հարցին, թե արդյո՞ք ինքը մտավախություն չունի, որ բերման կենթարկվի, Ռուբեն Մելիքյանն արձագանքեց՝ բացարձակ։
«Թող գնդակահարեն, ինչ ուզում են, թող անեն, ես հայրենիք եմ կորցրել։ Ես քաղաքացի եմ, և գիտեմ, որ մարդիկ իրավունք ունեն ակցիաներ իրականացնելու և փողոցը փակելու։ Ինչ վերաբերում է ռազմական դրությանը, ապա բացարձակ իրավաչափ չէ դրա երկարաձգումը, ռազմական դրություն գոյություն չունի, որովհետև ռազմական դրությունը պատերազմի համար էր։ Նպատակը, որի համար ռազմական դրություն էր հայտարարվել, երրորդ օրից արդեն չի իրականացվել»,- վստահեցրեց իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան