Սենոր Հասրաթյան. Չէի պատկերացնում, որ իշխանությունը կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը...
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«45-օրյա այս պատերազմում ես տեսա այն, ինչը չէի պատկերացնում: Եվ դա ոչ թե նրա համար, որ անզոր էի գիտակցել դրա ծավալները, այլ հատկապես նրա համար, որ գիտակցելով՝ չէի պատկերացնում...
Չէի պատկերացնում երկու պատերազմների փորձառությամբ թրծված Սաշկոյի մահն՝ առանց կրակոցի, չէի պատկերացնում, որ կարելի է տարածքներ տալով հերոսանալ, չէի պատկերացնում, որ Հայրենիքի համար ինչ-որ բան անելու ցանկություն ունեցողին կարելի էր արգելել անել այն, ինչ-որ նա կարող էր անել...
Եվ, վերջապես, չէի պատկերացնում որ կարելի է ունենալ իշխանություն, ով չունենալով պատերազմական իրավիճակին տիրապետելու տարրական ընդունակություն, կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը...
Եվ այս ամենից հետո՝ տարիներ անց հայրենական պատմագրությունը կարձանագրի՝ «...պարտվեցինք, որովհետև առկա էր անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ...»»։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Շուշիում, դավադրություն էր ինքներս մեր դեմ. Սենոր Հասրաթյան
- Սա է փրկության տանող միակ ճանապարհը. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են անվիճելի հեղինակություն ունեցող հրամանատարներ
- Սենոր Հասրաթյան. Պարտադրված ենք նորից վերագտնել ինքներս մեզ
- Սենոր Հասրաթյան. Ամենահարմար պահը չէ հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը խանգարում է Հայրենիքի պաշտպանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան