Սուրեն Սարգսյան. Կարծում եմ, իշխանությունն էր անտեղի...
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Շուրջ 1 տարի առաջ իշխանություններին առաջարկեցի ստեղծել հակաահաբեկչական կենտրոն: Դրա հիմնական նպատակը պետք է լիներ միջազգային համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը: Հակիրճ կոնցեպտ գրեցի, հիմնավորեցի, նույնիսկ նշեցի, թե որտեղից կարելի է գումար հայթայթել (եթե դրա կարիքը կա): Տարբեր խողովակներով ուղարկեցի երկրի ղեկավարությանը:
2-3 ամիս անց հետաքրքրվեցի, թե արդյո՞ք կենտրոնն արդեն ստեղծվել և կանոնավոր գործում է, պատասխանեցին, որ` ոչ, քանի որ Հայաստանը ահաբեկչության խնդիր չունի, կենտրոնի կարիքն էլ չկա: Զարմացա, բայց մտածեցի երևի առաջարկս անտեղի էր:
Դրանից ընդամենը մի քանի ամիս անց Ադրբեջան սկսեցին ժամանել հազարավոր ահաբեկիչներ, որոնց մասին իշխանությունները տեղեկանում էին ֆեյսբուքից ու տելեգրամից և որևէ գործուն մեխանիզմ չունեին դրա դեմն առնելու կամ պրեվենտիվ քայլեր անելու համար:
Կարծում եմ, որ առաջարկս այդքան էլ անտեղի չէր, իշխանությունն էր անտեղի...»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան... Դրա համար էլ էս օրին ենք
- Սուրեն Սարգսյանը ներկայացրել է՝ ինչ պահանջների պետք է համապատասխանի ԱԳ նոր նախարարը
- Սուրեն Սարգսյան. Ամենակարևորը` ունե՞նք այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ճկուն գործելու ունակ ղեկավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան