Փաշինյանի ապիկար կառավարման հետևանքով մենք ունեցանք պատերազմ. Արթուր Վանեցյան
«Այս պատերազմը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման հետևանք էր»,- հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «5-րդ ալիք»-ի «Հարցազրույցի» եթերում։
Նրա խոսքով, ապաշնորհ կառավարումն արդեն դավաճանություն է, եթե մարդը չի կարողանում կառավարել, հասկանում է՝ ի վիճակի չէ երկիրը ղեկավարել բարդ իրադրության պայմաններում, ապա պարտավոր է կանգնել հանրության առաջ ու ասել՝ ժողովուրդ կներեք, չի ստացվում, ես գնամ, թող խելոք մարդիկ գան ու մեզ էս պրոբլեմից հանեն։
Վանեցյանը հիշեցրեց՝ ավելի վաղ արած իր ահազանգերն ու բարձրաձայնած մտահոգությունները. «Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող ապաշնշոհ ու ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում մենք ունենալու ենք պատերազմ։ Արդյոք մեզ պատերազմ պետք է, թե ոչ»։
Նա այսօր էլ համոզված է՝ ԼՂ հակամարտության խնդիրը կարելի էր լուծել դիվանագիտական խողովակներով, բանակցային գործընթացի շրջանակում։
«Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր յուրաքանչյուր քայլով տանում էր մեզ պատերազմի»,- ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանը հիշեցրեց՝ հրապարակային կերպով հարց էր ուղղել Փաշինյանին, թե ինչի շուրջ է բանակցում Արցախի հարցով, իսկ Փաշինյանը «ցինիկ» պատասխան էր հնչեցրել «Ինչի շուրջ ուզում եմ, նրա շուրջ բանակցում եմ»։
«Տեսանք, ինչի շուրջ էր բանակցում։ Եթե իր տրամաբանությամբ մոտենանք հարցին, ապա նա բանակցում էր Արցախի 100 տոկոսանոց կապիտուլյացիայի շուրջ»,- հայտարարեց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թույլ չտա´ք, որ հեռացող դավաճանը ձեր անունը օգտագործի իր անձնական շահի համար. Արթուր Վանեցյանի կոչը
- Վանեցյան. Պատրաստ ենք ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալ Փաշինյանին ու նրա ընտանիքին, որևէ մեկը հաշվեհարդար չի տեսնի
- «Իմ քայլի» պատգամավորները կապ են հաստատում ինձ հետ և ասում՝ Փաշինյանը կրիմինալի միջոցով սպառնում է իրենց. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Էս երկրի միակ դասալիքը Նիկոլ Փաշինյանն է
- Արթուր Վանեցյան. Եթե ֆեյսբուքում հրապարակումներ անելու գումարները ծախսվեին ՀՕՊ նպատակով, նման պատկեր չէինք ունենա
- Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից