Պուտին. Արցախցիներին աջակցելու հարցը առաջնահերթ է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջնահերթ է համարում ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակիչներին աջակցության հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչպես ես ասացի նոյեմբերի 13-ին կայացած հանդիպմանը, այժմ առաջնային ուղղությունը ռազմական գործողություններից լրջորեն տուժած այս շրջանի բնակիչներին աջակցություն տրամադրելն է», - ասել է Պուտինը՝ պատասխանելով Արցախում ռուս խաղաղապահների առաքելության մասին հարցին։
Նա հիշեցրել է, որ գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար ստեղծվում է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն:
«Ես գիտեմ, որ, հաշվի առնելով կենտրոնի առջև ծառացած խնդիրները, այժմ ձևավորվում են նրա մասնագիտացված ստորաբաժանումները», - ավելացրել է ՌԴ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից ՀՀ տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն
- Աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը. «Հայաստան» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները