Ալիևը փորձելու է օգտվել առիթից և ստվերել հայ-իրանական հարաբերություները. իրանագետ
«Ալիևն իր այսօրվա ուղերձում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ռուսական զենքն Իրանի տարածքով Հայաստան գալուն և նշել, որ շնորհակալ է Իրանից, քանի որ վերջինս թույլ չի տվել նման բան։ Պարզ է, չէ՞, որ Իրանն այս տեղեկատվությունը ոչ կարող է հերքել, ոչ էլ՝ հաստատել, դեռ մի բան էլ ասելու են, որ Իրանն իր տարածքը երբեք չի տրամադրել այլ երկրներ զենք գնալու համար և ասել են։
Բայց այստեղ ավելի հետաքրքիր է Ալիևի շարժառիթը նման բան ասելու համար։ Իսկ դա շատ պարզ է․ Ալիևը փորձելու է օգտվել առիթից և նմանատիպ հնարքներով ստվերել հայ-իրանական հարաբերություները՝ հասկանալով, թե ներկա պահին ինչքան կարևոր է Հայաստանի համար Իրանը։
Այս ամեն ինչում տարօրինակն այն է, որ Հայաստանում հայտնվել են մարդիկ, որոնք, ցավոք սրտի, գրեթե նույն գիծն են առաջ տանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Ահարոն Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ճշտում է հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում հայտնվելու տեղեկությունը
- Իրանն ընդգծել է Ղարաբաղյան ճգնաժամի լուծման գործընթացում արտաքին ուժերի չմիջամտելու անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան