Մեկ օրում ավելի քան 1200 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Այսօր Հայաստանից 1235 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Քսանյոթ ավտոբուս, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկային ծառայության ուղեկցությամբ, Երևանից շարժվել է դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ»,- նշված է հայտարարության մեջ։
Նոյեմբերի 14-ից մինչ այժմ Ստեփանակերտ են վերադարձել շուրջ 4 հազար բնակիչներ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները:
«Շփման գծով ավտոբուսների առաջխաղացման անվտանգությունը խաղաղ քաղաքացիների՝ Ստեփանակերտ իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Նախօրեին Ստեփանակերտ է վերադարձել ևս 936 արցախցի, ընդհանուր՝ 2600. ՌԴ ՊՆ
- Նախօրեին 502 տեղահանվածներ Հայաստանի տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ ՌԴ ՊՆ