Քաղաքական 10:22 21/11/2020 Հայաստան

Գագիկ Ծառուկյան. Թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից, ոչ թե Ծառուկյանից

«Հայաստանում ձախողումների հիմնական պատճառը եղել է անփորձությունը, անունակությունը»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Գնում էին բանակցությունների, հարցնում էինք՝ ինչի՞ մասին եք բանակցել, ասում էին՝ մենք ենք որոշողը՝ ինչ ենք բանակցել, ժողովուրդը մեզ 90 տոկոս ձայն է տվել, մենք էլ որոշելու ենք։ 5 ժամ բանակցում էին, բանակցելուց հետո ասում էին՝ սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել։ Արել եք, պատասխանն ո՞վ պետք է տա, ով որոշել է միաձայն, առանց քննարկելու ընդդիմության հետ, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, ժողովրդի հետ։ Այն ժամանակ ասում էին՝ ցանկացած հարց առանց ժողովրդի հետ քննարկելու բացառված է որևիցե բան որոշել։ Հենց ոտները պնդեցին, ինչ ժողովուրդ, ինչ քննարկել, իրենք ամենագետներն են ու դրա արդյունքում այսօր բերեց հասցրեց սրան»,- նշում է նա։

Նրա խոսքով, այսօր ասում են՝ գնացեք Արցախ,  մարդը Շուշիից է, Քելբաջարից է, ո՞ւր գնա մարդը։
«Հերիք է սուտ ասել, մարդկանց խաբել, ահաբեկել։ Ռուսաստանի նախագահը հաստատեց, որ այո՝ եթե մենք դիմեինք, պատրաստ էին բանակցել, լիարժեք հրադադար լինել։ Բայց այսօր այս խայտառակ պարտությունից հետո ինչ բանակցություն կարող է լինել։ Ո՞նց եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ բանակցում է, ինչի՞ շուրջ։ Հնարավո՞ր է այդպես բան։ Խայտառակ պարտություն, զոհեր, կորածներ, ավերավածություն, անտուն մարդիկ»։

Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտ է, աշխարհում չկա որևէ դեպք, երբ իշխանության ղեկավարը, գերագույն գլխավոր հրմանատարը նման խայտառակ պարտությունից հետո հնարավորություն ունենա բանակցել։ 

«Վայրկյան շուտ պետք է հրաժարական տա, այս խայտառակ պարտությունից հետո ամեն վայրկյանն աշխատում է ի վնաս մեզ»,- ասում է  ԲՀԿ առաջնորդը։

Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշիյանը չհեռանա, երկրում որևէ դրական քայլ հնարավոր չէ իրականացնել. «Այսօր ոչ մեկ ոչ  ներդրում կանի, ոչ աջակցություն կլինի, ոչ գումար կտրամադրեն։ Մեր պահվածքով  ամենավերջին էջում ենք հայտնվել»։

Խոսելով այսօր ընդդիմադիր ուժերի հարհավահավքների մասին, Գ. Ծառուկյանը նշում է. «Քաղաքական ուժերն իրենց տեսակետներն ու ծրագրերն են հայտնում, մնացած որոշողը ժողովուրդն է։ Ժողովուրդը ոնց ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ պիտի պահանջի նրա հրաժարականը։ Մենք չենք ասում պիտի արյունահեղություն լինի, ուզում ենք հեղաշրջում անել, ոչ՝  ցիվիլ, ոնց որ կարգն է․ ժողովուրդն է՞ ընտրել, ժողովուրդն էլ պետք է իրա հրաժարականը պահանջի։
Ցանկանալը ուրիշ բան է, աթոռին կառչած լինելը ուրիշ։ Դա կարող կարճ տևի, 10 օր, մի ամիս, ամիսուկես, պետք է իրականությունը նայես, ծրագիրդ նայես, պաշարը նայես, քո զարգացումը նայես, ինչի՞ հիման վրա, ոչ մի հիմք չկա»։

Հարցին՝ թե ինչո՞ւ  17 կուսակցությունների հանրահավաքների ժամանակ  իրեն չեն տեսնում հարթակում, Գ. Ծառուկյանը պատասխանում է. «Շատ պարզ պատճառով։ Հանրահավաքների մեկնարկից քիչ ժամանակ առաջ ծանուցագիր են բերում առձեռն, բերողներն էլ գնդապետ կամ փոխգնդապետեր են, հանձնում են, որ պետք է ներկայանամ հարցաքննության: Երբ որ պետք է հանրահավաք լինի, արդեն գիտեմ, ինձ հրավիրելու են, հեսա գնալու եմ: Իրենց հիմնական մտավախությունն է, որ հանկարծ Ծառուկյանը ժողովրդի հետ չհանդիպի: Բայց ես ուզում եմ ասել, որ պետք չի Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից, իրենց խայտառակ պարտությունից, պետք է վախենեն ամբողջ աշխարհի հայությունից, որոնք հպարտ քայլում էին, թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից, որ մարդիկ խելագարվում են, արդեն 40 օր է տեղեկություն չունեն»։

Գ. Ծառուկյանի խոսքով,  այսօրվա այս իրավիճակում ցանկացած բանիմաց, փորձառու մարդ այս ծանրության տակ չի ցանկանա մտնի։

«2,5 տարի հիմնական ամեն ինչ կառուցվել է  ստի, ֆեյքերի, ֆեյսբուքի վրա։ Ֆեյքերով երկիր է  կառավարվել, իրական կյանքը լրիվ ուրիշ է, այնտեղ ուրիշ է»,- ասում է ԲՀԿ ղեկավարը։

Նա շեշտում է, որ իրեն լռեցնելու համար են գործեր հարուցվել իր դեմ, իր ձերբակալությունը քաղաքական հետապնդում է եղել. «4 ամիս շարունակ 110 քննիչներ կուսակցական 2000-3000 ակտիվիստների, կուսակցության կառույցների ղեկավարների են  հարցաքննել, իմ դեմ որևէ ցուցմունք չկա։ Հիմնական ձերբակալման նպատակն էր՝ չխոչընդետել քննությանը»։ 

Գագիկ Ծառուկյանը հայտնում է՝ վարչապետ դառնալու նպատակ չկա:

«Այդ իրենք են պայքարում աթոռին մնալու համար, կառչած են աթոռներից: Այս խայտառակ պարտությունից հետո, հողերը հանձնելուց ու այսքան զոհերից հետո դեռ ցանկանում են մնալ իրենց աոռին,  ծրագրեր են ներկայացնում: Ես անձամբ այդպիսի նպատակ չկա։

Մենք այսօր պետք է միասնական լինենք, ինքնանպատակ չէ ինձ համար այդ իշխանության գալը։ Մենք այսօր այնպիսի վիճակում ենք, ամենավատ անդունդի մեջ ենք: Այսօր մեզ կփրկի մասնությունն ու համախմբվածությունը, հանրության կողմից ընդունելի թեկնածուն, իմ հնարավորություններով  աջակից  կլինեմ այս վիճակից դուրս գալու համար»,- ասում է Գագիկ Ծառուկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}