Ռազմական վնասվածքներով մեծ քանակությամբ պացիենտները լուրջ մարտահրավեր են առողջապահության համար. Մուրաշկո
«Ռազմական վնասվածքներով մեծ քանակությամբ պացիենտները լուրջ մարտահրավեր են առողջապահության համար: Բժիշկների կողմից այդ իրավիճակը վերահսկողության տակ պահելն իսկապես հերոսություն է»,- Ռոսպոտրեբնադզորի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունն ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«Մենք պատրաստ ենք տրամադրել մեր հայ գործընկերներին թե գործնական, թե խորհրդատվական օգնություն այս ոլորտում»,- ասել է նախարարը:
Այսօր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։ ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մասնակցել են Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան և երկու երկրների առողջապահության ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը մասնավորապես ասել է. «Անգնահատելի է տարիներ շարունակ ռուս գործընկերների կողմից մեր երկրի առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված աջակցությունը: Օգնություն, որը հատկապես կարևոր էր այն օրերին, երբ Հայաստանը գտնվում էր ծանր իրավիճակում, պայքարում էինք միաժամանակ երկու ուղղությամբ՝ պայմանավորված COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններով»։
Նա նշել է, որ ռուսական կողմը Հայաստանին տրամադրել և շարունակում է տրամադրել օգնություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ –ի, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում:
Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանին աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվել են պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքեր, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ: Միաժամանակ, COVID-19 համավարակի առաջին իսկ օրերից Ռուսաստանի Դաշնությունն անգնահատելի օգնություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահական համակարգին: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի նպատակով Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր), մարդասիրական օգնության շրջանակներում, պարբերաբար Հայաստանին է տրամադրում թեստ-համակարգեր և COVID-19 լաբորտարոր ախտորոշման համար ռեագենտներ:
«Այսօր մենք երախտագիտությամբ ընդունում ենք ռուս գործընկերների հերթական կարևոր օգնությունը: Մեզ է նվիրաբերվել մեկ այլ շարժական ախտորոշիչ և բուժման համակարգ, որը կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ և կանխել դրանց տարածումը»,- նշել է Արսեն Թորոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա