Իշխան Սաղաթելյան. Փաշինյանին ասել եմ՝ հաղթանակի դեպքում դափնիներն են քոնը, պարտության դեպքում՝ պատասխանատվությունը
«Եվ ՀՀ քաղաքացին, և 17 կուսակցություններն իրավունք ունեն պարտության համար մեղադրել անձամբ Նիկոլ Փաշինյանին, որովհետև իր քաղաքական թիմն է պատասխանատվություն վերցրել մեր երկիրը պաշտպանելու, զարգացնելու համար, բայց արդյունքում մեր ժողովրդին բերել հանգեցրել են ողբերգության»,-հանրահավաքի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Դաշնակցական գործիչը հայտնեց, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, ինքը Փաշինյանին ասել է.
«Եթե այս պատերազմում մենք հաղթենք, բոլոր դափնիները քոնն են ու քո քաղաքական թիմինը։ Բայց եթե պարտվենք, հանկարծ չփորձես գտնել մեղավորներ, հիմնական մեղավորն ու պատասխանատուն դու ես ու պետք է պատասխանատվություն կրես։ Այդ խոսակցությանը Լևոն Զուրաբյանը ներկա է եղել»։
Իշխան Սաղաթելյանն ընդդիմությանը մեղադրում է միայն մեկ հարցում.
«Երկու տարվա ընթացքում ընդդիմությունն այդպես էլ այդ խելագարին չկարողացավ հեռացնել իշխանությունից։ Այո, այստեղ, մենք պատասխանատվություն ունեք։ Ընդդիմադիր ուժերով սկսկել էինք այդ գործընթացը, պարզապես պատերազմը շուտ սկսկեց»։
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Գասպարյան. Ուշքի’ եկեք
- «Նիկոլ դավաճան». Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքն է (լրացված)
- Նիկոլ Փաշինյանի երկու սուտը. Արթուր Վանեցյան
- Ռազմական բժիշկ. Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ մոբի տղաներին չտվեցիր բրոնե ժիլետ, մեծ մասը մահացավ կրծքավանդակի վնասվածքներից
- Տարոն Տոնոյան. Հովիկ Աղազարյանի կողմից Արցախից փախցրած դասալիք էշը երկու օր առաջ պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին
- Մհեր Մկրտչյան. Նիկոլ Փաշինյանը վտանգ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին