«Գնահատողը կգնահատի». Էջմիածնում վերջին հրաժեշտն են տալիս Մանվել Գրիգորյանին
Էջմիածինը վերջին հրաժեշտն է տալիս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Վերջինս կհուղարկավորվի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։
«Գեներալի ծնողներն էլ են Արշալույս գյուղում հուղարկավորված, եղբայրները։ Եվ իր մարտիկներից էլ կան այնտեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ անդամ Մամիկոն Գալստյանը։
Ըստ նրա, որոշ տեղեկություններ կան՝ Գրիգորյանին Եռաբլուրում հուղարկավորելու հետ կապված խնդիրներ են եղել։
«Իր ցանկությունն է եղել հուղարկավորվել սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին։ Եթե հիշում եք, Սպարապետը միշտ ասում էր՝ եթե այսօր պետք է հերոսի կոչում տալ,ապա առաջինը պետք է տալ Մանվել Գրիգորյանին։ Իրենք շատ մտերիմ են եղել, խորին հարգանք էին տածում միմյանց հանդեպ։ Այդպես, Մանվել Գրիգորյանի ցանկությունն է եղել Սպարապետին ավելի մոտ հուղարկավորվել։ Բայց թե ինչ պատճառով այդպես չի եղել, չգիտեմ»,- ասաց Գալստյանը։
Հիշեցնելով Մանվել Գրիգորյանի հետ աշխատած տարիները՝ ԵԿՄ անդամը նշեց՝ Գրիգորյանը կոպիտ բնավորություն ուներ, հակասական էր, և դա բնական է՝ քաղքենի հրամանատարը երբեք չէր կարող հաղթանակներ տանել.
«Եթե ուշադիր կարդաք ու լսեք, ապա մեր բոլոր զորահրամանատարները եղել են պինդ ու մարտի ժամանակ կարգապահ։ Եվ Գրիգորյանի գործը գնահատողը կգնահատի։ Իրեն ճանաչողները, իր մարտիկները, բոլորն էլ խորին հարգանք ունեն Գրիգորյանի նկատմամբ։ Հանրության մի մասը, իր լսածներով, փորձում էր ցեխ շպրտել հերոսի վրա, բայց դա չի նշանակում, որ ինքը չի հիշվելու, կամ մոռացվելու է»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Իմ ունեցած տեղեկություններով՝ իշխանությունները հրաժարվել են կատարել Մանվել Գրիգորյանի վերջին կամքը
- Արայիկ Հարությունյան. Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ
- Փաստաբանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի վերջին խոսքերից
- Մահացել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը