Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության հարցով որոշումը կլինի մինչև 20։00-ն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ավարտվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության բողոքարկան քննարկումը։ Որոշումը կհրապարակվի այսօր մինչև 20։00-ն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Նա կարծում է, որ ձերբակալումը կճանաչվի ոչ իրավաչափ։
«Հիմքում դրված փաստաթղթերում ահագին հակասություններ կային։ Պարզվում է՝ պարոն Սաղաթելյանը բերման է ենթարկվել 15։00-ին, այլ փաստաթղթով զեկուցագիր կա, որ 15։10-ին ինչ-որ հավաքի կազմակերպման, փողոց փակելու հետ կապված գործողություն է անում։ Օբյեկտիվորեն հնարավորություն չուներ այդ ժամին ինչ-որ բան կազմակերպեր։ Փաստաթուղթ կազմող անձի հենց մատնանշմամբ է, որ նա ձերբակալվել է, մատնանշել է իրեն որպես հանցանք կատարողի, հակասական տվյալներ է տվել նախաքննությանը։
Կարծում եմ, որ ոչ հավաստի կգնահատվի այդ ամեն ինչը, առնչակցությունը չի հիմնավորվի»,- ասաց Հակոբ Ենոքյանը։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանին երեկ ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին Բաղրամյան պողոտայից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում։ Նրան ձերբակալել են քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով։
Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցկացնելուն. «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության հարցով նիստը կկայանա այսօր ժամը 16։00-ին
- Փաստաբան. Արա Սաղաթելյանի ձերբակալմամբ նրան մեկուսացնելու խնդիր են փորձում լուծել
- Արա Սաղաթելյան. Կնքված պայմանագիրը բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար, ապրելու է թշվառ ու աղքատ
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին